«Գլորիա» ֆաբրիկայի 115 աշխատակցի մոտ կորոնավիրուս կա

«Գլորիա» ֆաբրիկայի 115 աշխատակցի մոտ կորոնավիրուս կա

PanARMENIAN.Net - Վանաձորի «Գլորիա» կարի արտադրամասի 115 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Այդ մասին տեղեկացրել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։

«54 նոր դեպք ունենք, «Գլորիա»-ի վարակված աշխատակիցների թիվը այսօրվա դրությամբ կազմում է 115»,- ասել է նա, գրում է «Հայկական ժամանակը»:

Անդրադառնալով ֆաբրիկայի գործունեությունը 14 օրով սահմանափակելու հարցին՝ Ղուկասյանն ասել է. «Արտադրամասում, քանի որ բոլորն արդեն կոնտակտավորներ են, այսպես թե այնպես պետք է 14 օր ինքնամեկուսանան։ Հետևաբար, «Գլորիա» արտադրամասի աշխատանքները այսպես թե այնպես հնարավոր չի լինի կազմակերպել առաջիկա 2 շաբաթների ընթացքում»:

Մարզում կորոնավիրուսի հաստատված դեպքերին զուգահեռ ընդլայնվել է նաև աշխարհագրությունը: Շարունակվում են դեպքեր գրանցվել նաև այն համայնքներում, որտեղ մինչև օրս վարակակիրներ չկային:

Լոռու մարզում հունիսի 5-իդ դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակի 220 դեպք, որից 64 քաղաքացի արդեն առողջացել է: Կորոնավիրուսի հետևանքով մարզում մահացել է 1 մարդ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---