Կանադան դադարեցրել է զենքի արտահանումն Ադրբեջան և արգելել վաճառքը Թուրքիային![]() 5 հունիսի 2020 - 18:49 AMT PanARMENIAN.Net - Կանադան դադարեցրել է զենքի արտահանումն Ադրբեջան և վաճառքը Թուրքիային, հայտնում է Կանադայի հայ դատի հանձնախումբը (ANCC)։ Նշվում է, որ մայիսի 29-ին Global Affairs Canada (GAC)-ն հրապարակել է իր ամենամյա զեկույցը Կանադայի ռազմական արտահանման մասին։ Համաձայն դրա՝ արդեն երկրորդ տարին այդ երկիրն Ադրբեջանին չի ներառել ռազմական տեխնիկայի վաճառքի երկրների ցանկում։ Բացի այդ, 2019-ին Թուրքիայի կողմից Սիրիայում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունից հետո Կանադան արգելել է նաև զենքի արտահանումն այդ երկիր։ Զեկույցի հրապարակումից հետո Հայ դատի հանձնախումբը նամակ է գրել Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանին՝ բարձր գնահատելով կառավարության դիրքորոշումը և կոչ անելով նախարարին շարունակել խուսափել Թուրքիային և Ադրբեջանին զենք վաճառելուց։ ANCC համանախագահներ Հրագ Թարակջյանը և Շահեն Միրաքյանը հայտարարել են, որ Թուրքիան ու Ադրբեջանը տարածաշրջանի համար ռազմական լուրջ վտանգ են ներկայացնում։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |