ՀՀ-ում կորոնավիրուսի 547 նոր դեպք կա, 207` ապաքինման

ՀՀ-ում կորոնավիրուսի 547 նոր դեպք կա, 207` ապաքինման

PanARMENIAN.Net - Հայաստանում հունիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 12,364-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 547-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 7 դեպք է գրանցվել. բոլորը՝ կորոնավիրուսից: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 190 դեպք կա, այլ պատճառով՝ 69։

Ապաքինվել է ևս 207 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 3720 է։

Փաստացի բուժվողները 8385-ն են։

Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 66,674անձ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---