Վարչապետն առաջարկել է պաշտոնանկ անել ԱԱԾ տնօրենին ու ԶՈւ ԳՇ պետին

Վարչապետն առաջարկել է պաշտոնանկ անել ԱԱԾ տնօրենին ու ԶՈւ ԳՇ պետին

PanARMENIAN.Net - Նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից առաջարկություններ է ստացել՝ ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին և ԳՇ պետ Արտակ Դավթյանին պաշտոնանկ անելու վերաբերյալ: Այս տեղեկությունը հայտնել են նախագահականից, փոխանցում է Factor.am-ը։

Նշվում է նաև, որ նախագահ Արմեն Սարգսյանը դեռ չի ստորագրել պաշտոնանկության հրամանագրերը։

Հունիսի 7-ին Արտակ Դավթյանի որդու հարսանիքն էր՝ արտակարգ դրության պայմաններում, որն էլ, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, որպես պաշտոնանկության հիմնական պատճառ է նշվում։

ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի պաշտոնանկության մասին դեռ մի քանի շաբաթ առաջ էին լուրեր շրջանառվում։

Մարտիրոսյանն ԱԱԾ տնօրեն էր նշանակվել ամիսներ առաջ` նախագահի մարտի 19-ի հրամանագրով։ Նա ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել 2019-ի սեպտեմբերի 19-ին։

Արտակ ԴավթյանըԳլխավոր շտաբի պետի պաշտոնում էր նշանակվել 2018-ի մայիսին։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---