Հունիսի 10-ին «Արմենիա» ավիան հատուկ չվերթեր կիրականացնի 8 հունիսի 2020 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 10-ին «Արմենիա» ավիաընկերությունը հատուկ չվերթեր կիրականացնի ՝ Երևան-Միներալնիյե Վոդի-Երևան, Երևան-Կրասնոդար-Երևան ուղղություններով։ Այդ մասին ասվում է ընկերության ֆեյսբուքյան էջում։ Երևան-Միներալնիյե Վոդի չվերթին կարող են մասնակցել ՌԴ քաղաքացիները, ՌԴ-ում կեցության իրավունք ունեցող քաղաքացիները, ինչպես նաև այն ՀՀ քաղաքացիները, ում մերձավոր ազգականները (կին, ամուսին, երեխաներ) հանդիսանում են ՌԴ քաղաքացի և գտնվում են ՌԴ-ում։ Նշվում է, որ ՌԴ-ում գործում է տեղաշարժման ներքին սահմանափակում և այս չվերթը հնարավոր է միայն այն քաղաքացիների համար, ովքեր բնակվում են Ստավրոպոլի երկրամասում, Կարաչայ-Չերքեզական Հանրապետություն, Կաբարդա-Բալկարական Հանրապետություն, Հյուսիսային Օսեթիայի Հանրապետությունում, Ինգուշեթիայի Հանրապետությունում, Չեչենական Հանրապետությունում, Դաղստանի Հանրապետությունում, Կալմիկիայի Հանրապետությունում և Կրասնոդարի երկրամասում: Ավիատոմսեր կարելի է ձեռք բերել ավիաընկերության գրասենյակից՝ Վ. Սարգսյան 10, «Պիացցա Գռանդե» բիզնես կենտրոն: Չվերթին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմել Հայաստանում Ռուսաստանի Դաշտության դեսպանատուն, կամ հերթագրվել կայքում։ Միներալնիյե Վոդի-Երևան չվերթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև այն ՌԴ քաղաքացիները, ում մերձավոր ազգականները(կին, ամուսին, երեխաներ) հանդիսանում են ՀՀ քաղաքացի և գտնվում են ՀՀ-ում։ Միներալնիյե Վոդի-Երևան չվերթի համար ավիատոմսեր կարելի է ձեռք բերել ընկերության պաշտոնական կայքից կամ ավիաընկերության գրասենյակից։ Երևան-Կրասնոդար-Երևան չվերթը չարթերային է։ Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել «Ախթամար» տուրիստական ընկերություն՝ հետևյալ հեռախոսահամարներով՝+374 77 366 540(viber, whatsapp), +374 10 606 540։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը |