ԱՀԿ․ Ասիմպտոմ վարակակիրներից վիրուսի փոխանցումը հազվադեպ է 9 հունիսի 2020 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի ասիմպտոմ վարակակիրը հազվադեպ է վարակը փոխանցող հանդիսանում, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մարիա Վան Կերկհովեն։ «Ելնելով մեր ունեցած տվյալներից՝ քիչ հավանական է, որ վարակի ասիմպտոմ կրողը փոխանցի այն մեկ այլ մարդու։ Մենք ունենք մի շարք զեկույցներ՝ տարբեր երկրներից։ Այնտեղ հետևում են ասիմպտոմ վարակակիրներին, նրանց կոնտակտներին և չեն գտնում փոխանցման այլ դեպք։ Նման դեպք հազվադեպ է լինում», - ասել է նա, գրում է Gazeta.ru-ն։ Կերկհովեն նշել է, որ հաճախ ասիմպտոմ դեպքերը սխալմամբ նույնացվում են վիրուսի թեթև ընթացքի հետ, երբեմն նաև՝ ոչ բնորոշ կամ դեռ չբացահայտված ախտանիշների։ Այնինչ, հիվանդության ասիմպտոմ ընթացքը ենթադրում է ախտանշանների բացակայություն վիրուսի ամբողջ ընթացքում։ Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 7 մլն-ը։ Վարակակիրների թվով առաջատարն ԱՄՆ-ն է, այնտեղ 1․9 մլն-ից ավելի վարակակիր կա։ Photo. Reuters Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |