ԵԱՏՄ-ում սահմանափակումների մեղմման մասին քննարկումներ կան![]() 9 հունիսի 2020 - 12:20 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն աստիճանաբար կայունանում է, նախատեսվում է քննարկել Եվրասիական տարածքում սահմանված սահմանափակումների մեղմացումը, այդ թվում՝ բնակչության ազատ տեղաշարժի աստիճանական վերականգնման պայմանները: Հունիսի 8-ին ԵԱՏՄ անդամ երկրների բնակչության Սանիտարահամաճարակային բարեկեցության ոլորտում լիազորված մարմինների ղեկավարների խորհուրդը համաձայնեցրել է կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցառումների համալիր պլանի նախագիծը, հայտնել են Ռոսպոտրեբնադզորից, փոխանցում է Sputnik Armenia-ն։ Քննարկվել է ԵԱՏՄ երկրներում վարակի տարածման հետ կապված իրավիճակը և համաձայնեցրել միջոցառումների ծրագրի նախագիծը։ Այն կքննարկվի ԵՏՀ կոլեգիայի առաջիկա նիստում, այնուհետև կհաստատվի Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից: Նշվում է, որ ղեկավարների խորհրդի նիստն անցկացվել է Ռոսպոտրեբնադզորի տնօրեն, Ռուսաստանի գլխավոր պետական սանիտարական բժիշկ Աննա Պոպովայի նախագահությամբ: Նիստին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչները: Նշվում է, որ համալիր ծրագիրը միտված է ինչպես ընթացիկ համաճարակաբանական իրավիճակի կարգավորմանը, այնպես էլ ԵԱՏՄ երկրներում համավարակի վերածվելու ներուժ ունեցող այլ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ու արձագանքմանը: Կորոնավիրուսի համավարակի պատճառով ողջ աշխարհում սահմանափակվել է տեղաշարժը, սահմանափակումներ են գործում նաև տնտեսական ոլորտներում։ ԵԱՏՄ անդամ երկրներն են՝ ՀՀ-ն, ՌԴ-ն, Ղազախստանը, Ղրըղզստանը, Բելառուսը։ ԵԱՏՄ անդամ երկրներից վարակվածների ամենամեծ թիվը ՌԴ-ում է, այնտեղ 476,000-ից ավելի վարակված կա։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |