Կորոնավիրուսի 315 նոր դեպք՝ Ադրբեջանում․ 8191 վարակված կա![]() 10 հունիսի 2020 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում կորոնավիրուսի վարակի դեպքերը մեկ օրում ավելացել են 315-ով, երկրում վարակակիրների թիվը հասել է 8191 է, մահացել է ևս 5 մարդ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Հունիսի 8-ին երկրում վարակակիրների թիվը 7876 էր, մահվան դեպքերը՝ 93-ը։ «Ադրբեջանում վարակի ևս 315 դեպք է գրանցվել, 229 մարդ առողջացել է։ Երկրում վարակակիրների թիվը 8191 է, 4606 մարդ բուժվել է, մահվան 98 դեպք կա։ 3487 մարդ բուժում է ստանում հատուկ ռեժիմի հիվանդանոցներում»,- հայտնել են համապատասխան շտաբից։ Հայաստանում հունիսի 10-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 14,103-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 227 դեպք կա, այլ պատճառով՝ 77։ Առողջացածների ընդհանուր թիվը 5226 է։ Վրաստանում վարակակիրների թիվն 822 է, մահվան 13 դեպք կա, առոջղացել է 690 հոգի։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |