Գիտնականներն արբանյակի նկարներով փորձում են հասկանալ՝ երբ ու որտեղ է տարածվել կորոնավիրուսը

Գիտնականներն արբանյակի նկարներով փորձում են հասկանալ՝ երբ ու որտեղ է տարածվել կորոնավիրուսը

PanARMENIAN.Net - Հարվարդի բժշկական քոլեջի աշխատակիցներն ուսումնասիրել են Ուհանի հիվանդանոցի՝ արբանյակներից արված պատկերները և նկատել, որ 2019-ի օգոստոսից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում մեքենաների թվի կտրուկ աճ կա, փոխանցում է BBC-ն։

Այն համընկել է համացանցում «հազ» և «լուծ» բառերի որոնման կտրուկ աճի հետ։

Չինաստանում հետազոտությունն աբսուրդային էին համարել։ Նշվում է , որ երկրում կորոնավիրուսի բռնկումը սկսվել է 2019-ի նոյեմբերին, դեկտեմբերին Չինաստանի իշխանությունն ԱՀԿ-ին տեղեկացրել է անհայտ պատճառով թոքաբորբի ավելացման մասին։

Ըստ հետազոտության՝ շատերին առողջական խնդիրներն անհանգստացրել են մինչև կորոնավիրուսի համաճարակի մասին հայտարարելը։ Գիտնականներն ուսումնասիրել են նկարներն ու դրանք համեմատել նախորդ տարվա (2018-ի հոկտեմբեր) նույն ժամանակահատվածի հետ։ Ըստ տվյալների՝ 1 տարվա կտրվածքով Ուհանի ամենամեծ հիվանդանոցներից մեկի դիմաց ավտոմեքենաների թիվն աճել է 67%-ով։

Չնայած հետազոտությունը դեռ փորձագիտական գնահատականի չի արժանացել, այնուամենայնիվ` մասնագետները փորձում են գտնել վիրուսի տարածման իրական օջախներն ու ժամանակահատվածը։ Նշվում է, որ անհնար է իրադարձությունների ճշգրիտ շղթան վերականգնելը, սակայն կան տվյալներ, որ Ուհանի շուկան վիրուսի տարածման աղբյուրներից մեկն է եղել և ոչ միակը։ Իսկ քաղաքում դեռ 2019-ի ամռան վերջին հիվանդանոցների բակերում մարդկանց թվի աճ է նկատվել։

Ուհանը Չինաստանում վիրուսի տարածման օջախ էր համարվում։ Հունվարի 23-ից այնտեղ և չինական այլ քաղաքներում խիստ կարանտին էր հայտարարված։ Վարակի օջախ համարվող Չինաստանն արդեն հաղթահարել է վիրուսի ճգնաժամը։ Ներկայումս աշխարհում 7․2 մլնից ավելի մարդ է վարակված կորոնավիրուսով։

Photo. AFP
 Ուշագրավ
Գինը վերջնական չէ, բանակցություններն ընթանում են։
Պատվաստված կամավորները կորոնավիրուսի դեմ իմունիտետ են ձեռք բերել
Նա նշել է, որ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը որևէ կերպ չի արձագանքել հուլիսի 12-ին իրադարձություններին
Զինվորականը սպանվել է հուլիսի 14-ի առավոտյան