Հոլիվուդում կինոարտադրությունը հունիսի 12-ից կվերսկսվի![]() 11 հունիսի 2020 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Հոլիվուդում կինոարտադրությունը և հեռուստահաղորդումների նկարահանումները կվերսկսվեն հունիսի 12-ից։ Այդ մասին հայտարարել են Լոս Անջելեսի իշխանությունները։ Կինոթատրոնները, սակայն, փակ կմնան կորոնավիրուսի համավարակի պատճառով, թեև թանգարանները, հյուրանոցներն ու մարզասրահները կսկսեն գործել։ Իշխանությունները չեն պարզաբանել այդպիսի որոշման պատճառները, գրում է «Վեդոմոստին»՝ Reuters-ին հղումով։ Մինչդեռ Կալիֆոռնիայի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ կինոթատրոնները կբացվեն այցելուների 25% սահմանփակմամբ և այլ սանիտարական պահանջների պահպանմամբ։ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված մարտի կեսից կինոթատրոնները փակվել են բազմաթիվ երկրներում։ Լոս Անջելեսի շրջանում ավելի քան 67,000 վարակակիր կա, կորոնավիրուսից մահացել է 2768 պացիենտ։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |