Աֆեյանի ընկերությունը 30,000 կամավորի կպատվաստի կորոնավիրուսի դեմ

Աֆեյանի ընկերությունը 30,000 կամավորի կպատվաստի կորոնավիրուսի դեմ

PanARMENIAN.Net - Ամերիկյան Moderna բիոտեխնոլոգիական ընկերությունը, որի հիմնադիրը հայազգի ինժեներ-տեխնոլոգ Նուբար Աֆեյանն է, պատրաստ է սկսել կորոնավրուսի դեմ պատվաստանյութերի կլինիկական ուսումնասիրությունների եզրափակիչ փուլը։ Փորձարկմանը կմասնակցի 30,000 կամավոր, գրում է Reuters-ը։

Հետազոտությունները կսկսվեն հուլիսից, դրանց առաջնային նպատակը կլինի կորոնավիրուսի դեպքերի թվի նվազում՝ իմունիզացված պացիենտների մոտ, երկրորդային կետը՝ ծանր վիճակում գտնվողների թվի նվազումը։ Հետազոտության համար կօգտագործվի պատվաստանյութի 100 մկգ․ սա իմունոլոգիական տեսանկյունից անվտանգ և օպտիմալ չափս է։

Աֆեյանի ընկերության ստեղծած պատվաստանյութը, ըստ այն մշակողների, ստեղծվել է ռեկորդային կարճ ժամանակում, քանի որ վիրուսի հետագա տարածման սպառնալիք է եղել։ Այն ստեղծվել է վիրուսի գենոմի հաջորդականացումից 42 օր հետո։ Ընկերության մոտ 100 աշխատակից է աշխատել այս նախագծի վրա՝ նաև հանգստյան օրերին։ Աֆեյանը նաև 2015-ից «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադիրն է։

Photo. Athit Perawongmetha/Reuters
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---