ԱՄՆ հրեական կազմակերպությունները անհանգստություն են հայտնում Թուրքիայում հակասեմիտիզմի արտահայտումների վերաբերյալ23 հունվարի 2009 - 14:37 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ հինգ հրեական կազմակերպություններ նամակ են ուղղել Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիպ Էրդողանին, որում անհանգստություն են հայտնում Թուրքիայում հակասեմիտիզմի արտահայտումների վերաբերյալ: Ամերիկա-հրեական հանձնաժողովի, Հակադիֆֆամացիոն լիգայի (ADL), B'nai B'rith International-ի, ԱՄՆ Գլխավոր հրեական կազմակերպությունների տնօրենների ասոցիացիայի եւ Ազգային անվտանգության Եվրոպական ինստիտուտի կողմից ստորագրված նամակում նշվում է. «Մի քանի դար շարունակ Թուրքիան մի երկիր էր, որտեղ հրեաներն ու այլ ազգությունների ներկայացուցիչները խաղաղ ապրում էին: Բայց այսօր Թուրքիայում գտնվող մեր հրեա եղբայրներն իրենց օտար եւ ընկճված են զգում»:Ուղերձում նաեւ նշվում է, որ ողջ Ստամբուլում հակահրեական քարոզչությամբ ցուցապաստառներ են փակցված, պղծված է Իզմիրի սինագոգը: «Բոլոր այդ երեւույթները վկայում են Թուրքիայում ուժեղացող հակասեմիտական ալիքի մասին: Երկրում հակասեմիտական քարոզչությունն ուժեղացավ այն բանից հետո, երբ թուրք պաշտոնական անձինք քննադատեցին Իսրայելի գործողությունները Գազայի սեկտորում: Մենք չափազանց հիասթափված ենք Գազայում առկա իրադրության առնչությամբ թուրքական կառավարության դիրքորոշումից եւ թուրք վարչապետի կտրուկ հայտարարություններից եւ գտնում ենք, որ կարծիքների տարբերությունը չի արդարացնում Թուրքիայում հակասեմիտիզմի որեւէ արտահայտումը»,- ասվում է նամակում: 2005թ. Ռեջեպ Թայիպ Էրդողանը մրցանակ ստացավ ADL-ից թուրքական դիվանագետների համար, որոնք փրկեցին հրեաներին Հոլոքոստից: Ստանալով մրցանակը` թուրք վարչապետը կտրուկ քննադատեց հակասեմիտիզմի արտահայտումը: Այս տարվա հունվարի 16-ին Էրդողանը պահանջեց ՄԱԿ-ից հեռացնել Իսրայելը: Պատճառը Իսրայելի կողմից կազմակերպության բանաձեւերը չկատարելն էր: «Ինչպե՞ս կարող է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի որոշումներն արհամարող երկրի ներկայացուցիչը կազմակերպության կենտրոնակայան մտնել գլխավոր մուտքից»,- ասել է նա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |