ԱԱԾ․ Ադրբեջանցին ապօրինի հատել է ՀՀ պետսահմանը և բերման ենթարկվել

ԱԱԾ․ Ադրբեջանցին ապօրինի հատել է ՀՀ պետսահմանը և բերման ենթարկվել

PanARMENIAN.Net - Հունիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու կասկածանքով բերման է ենթարկվել 26-ամյա ադրբեջանցի, հայտնում են Ազգային անվտանգության ծառայությունից:

Նրա մոտ եղել է անձնական իրերով մեկ պարկ:

Ընթանում են ապօրինի սահմանահատման հանգամանքները պարզաբանող աշխատանքներ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---