ԱՀԿ․ Կորոնավիրուսի մուտացիան չպետք է ազդի պատվաստանյութի արդյունավետության վրա![]() 13 հունիսի 2020 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Բոլոր վիրուսները, այդ թվում նաև նոր կորոնավիրուսը մուտացիայի են ենթարկվում և կորոնավիրուսի պատվաստանյութերի ստեղծման մրցավազքը չպետք է ազդի պատվաստանյութերի արդյունավետության վրա, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր փորձագետ Սոումյա Սուամինաթան։ Նա հայտնել է, որ վիրուսը շարունակվում է փոխվել և պետք է հետևել ընթացքին։ Մասնագետը նշել է, որ վիրուսը կարող է մուտացիաների ենթարկվել, տարբեր երկրներում տարբեր լինել, բայց ոչ այնքան, որ կորոնավիրուսի պատվաստանյութը չաշխատի։ ԱՀԿ տվյալներով՝ այս պահին աշխարհում պատվաստանյութի 200 տարբերակ կա, որոնցից 10-ն անհատների կողմից են մշակվում, չորսը՝ ԱՄՆ-ում, 5-ը՝ Չինաստանում և 1-ը՝ Միացյալ Թագավորությունում։ Հունիսի 13-ի դորւթյամբ՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը 7․6 մլն-ն անցել է։ Վարակակիրների ամենամեծ թիվն ԱՄՆ-ում է՝ 2 մլն-ից ավելի։ Ավելի վաղ ամերիկյան Moderna բիոտեխնոլոգիական ընկերությունը, որի հիմնադիրը հայազգի ինժեներ-տեխնոլոգ Նուբար Աֆեյանն է, հայտարարել էր, որ պատրաստ է սկսել կորոնավրուսի դեմ պատվաստանյութերի կլինիկական ուսումնասիրությունների եզրափակիչ փուլը։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |