ՌԴ-ում կորոնավիրուսից մահվան 114 նոր դեպք է գրանցվել

ՌԴ-ում կորոնավիրուսից մահվան 114 նոր դեպք է գրանցվել

PanARMENIAN.Net - ՌԴ-ում հունիսի 13-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 8706 նոր դեպք է գրանցվել, մահվան ելքով՝ 114 դեպք, հայտնում է դաշնային օպերատիվ շտաբը։

Վարակակիրների ընդհանուր թիվը երկրում հասել է 520,129-ի։

Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահացել է 6859 մարդ։

Ապաքինվել է ևս 5271 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը հասել է 274, 641-ի։ Բուժումը շարունակում է 238,659 մարդ, գրում է «Վեդոմոստին»։

Մոսկվայում կորոնավիրուս է հայտնաբերվել ևս 1493 անձի մոտ, հիվանդների ընդհանուր թիվը 204,428 է։

Մեկ օրում ապաքինվել է 1534 մարդ, բուժումը շարունակում է 81,639 պացիենտ։ Մահվան ելքով 3231 դեպք է գրանցվել՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 44-ով։

Աշխարհում կորոնավիրուս է ախտորոշվել ավելի քան 7․6 մլն մարդու մոտ, ըստ ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի։ ՌԴ-ն 3-րդն է հաստատված դեպքերի քանակով։ Առաջին տեղում ԱՄՆ-ն է, երկրորդում՝ Բրազիլիան։

Photo. TASS
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---