Սլովենիան ՀՀ-ն «վատթարացող համաճարակային վիճակով» երկրների թվում է ընդգրկել13 հունիսի 2020 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Սլովենիայի իշխանությունները հունիսի 13-ից պարտադիր 14-օրյա կարանտին են սահմանել «վատթարացող համաճարակային իրավիճակով» երկրներից, այդ թվում Հայաստանից, ժամանողների համար։ Որոշումը հրապարակվել է կառավարության պաշտոնական կայքում։ Նշվում է, որ այդ կանոնը կգործի 2020-ի հունիսի 13-ից համաճարակաբանական պայմանների վատթարացման պատճառով, անկախ Սլովենիայի քաղաքացիության կամ կացության իրավունքի առկայությունից, գրում է ՏԱՍՍ-ը։ Համաճարակի տեսակետից վտանգավոր երկրների ցանկում 29 պետություն է ընդգրկվել՝ Անդորան, Հայաստանը, Բահրեյնը, Բելառուսը, Բոլիվիան, Բրազիլիան, Մեծ Բրիտանիան, Գաբոնը, Ջիբուտին, Դոմինիկյան Հանրապետությունը, Իրանը, Կատարը, Քուվեյթը, Ռուսաստանը և այլ։ Հայաստանում հունիսի 13-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 16,004-ի: Կորոնավիրուսից մահվան 264 դեպք կա, այլ պատճառով՝ 91։ Առողջացածների ընդհանուր թիվը 6081 է։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |