ԶԼՄ․ Իսրայելը բանակցում է Աֆեյանի Moderna-ի հետ՝ Covid-19-ի պատվաստանյութ գնելու համար15 հունիսի 2020 - 11:34 AMT PanARMENIAN.Net - Իսրայելը բանակցում է Նուբար Աֆեյանին Moderna ընկերության հետ կորոնավիրուսի պատվաստանյութ գնելու վերաբերյալ, իսրայելական Ynet-ին հղումով փոխանցում է The New York Times-ը։ Աղբյուրը հղում է անում Իսրայելի Առողջապահության նախարարությունում իր աղբյուրին, այլ մանրամասներ չի հաղորդում, իսկ նախարարությունը հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունը։ Աշխարհում կորոնավիրուսի վարակման դեպքերը 7․9 մլն-ի են հասել, Իսրայելում վարակակիրների թիվն անցել է 19,000-ը։ Ավելի վաղ Moderna-ն հաստատել է, որ հուլիսին 30,000 կամավորների մասնակցությամբ պատվաստանյութի փորձարկում է իրականացնելու։ Աֆեյանի ընկերությունը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վրա աշխատող ընկերություններից մեկն է։ ԱՀԿ տվյալներով՝ աշխարհում պատվաստանյութի 200 տարբերակ կա, որոնցից 10-ն անհատների կողմից են մշակվում, չորսը՝ ԱՄՆ-ում, 5-ը՝ Չինաստանում և 1-ը՝ Միացյալ Թագավորությունում։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա |