Վրաստանում կորոնավիրուսով վարակի 15 նոր դեպք է գրանցվել:
Վարակակիրների ընդհանուր քանակը հասել է 879-ի, տեղեկացնում է հիվանդության մշտադիտարկման StopCov կայքը։
Դուրս է գրվել 1 պացիենտ։ Ընդհանուր առմամբ, ապաքինվել է 704 հիվանդ, մահացել՝ 14։
Կարանտինում 2795 մարդ կա, բժիշկների հսկողության տակ՝ 252։
Վրաստանում արտակարգ դրության ռեժիմն ու պարետային ժամը մայիսի 22-ից չեղարկվել են, սակայն որոշ սահմանափակումներ դեռ գործում են։ Մայիսի 29-ից Վրաստանում վերսկսել է աշխատանքը հասարակական տրանսպորտը, այդ թվում՝ մետրոն։ Որոշ սահմանափակումներ պահպանվում են, այդ թվում բազմամարդ հարսանիքների և հուղարկավորությունների արգելքը