Վրաստանում առաջին անգամ Covid-19-ի նոր դեպք չի գրանցվել16 հունիսի 2020 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 26-ից ի վեր, երբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը գրանցվեց, հունիսի 16-ի դրությամբ ոչ մի նոր դեպք չի հայտնաբերվել։ Այդ մասին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական գծով տնօրեն Մարինա Էզուգբայան, գրում է Sputnik Georgia-ն։ Ըստ հիվանդության մշտադիտարկման կառավարական կայքի, վարակակիրների ընդհանուր քանակը չի փոխվել՝ 879։ Մեկ օրում ապաքինվել է 20 պացիենտ, ընդհանուր առմամբ առողջացել է 724-ը։ Բուժվում է 141 պացիենտ։ Կորոնավիրուսից Վրաստանում 14 անձ է մահացել։ Վրաստանում արտակարգ դրության ռեժիմն ու պարետային ժամը մայիսի 22-ից չեղարկվել են, սակայն որոշ սահմանափակումներ դեռ գործում են։ Մայիսի 29-ից Վրաստանում վերսկսել է աշխատանքը հասարակական տրանսպորտը, այդ թվում՝ մետրոն։ Որոշ սահմանափակումներ պահպանվում են, այդ թվում բազմամարդ հարսանիքների և հուղարկավորությունների արգելքը։ Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |