Լրտեսության համար մեղադրվող հայերի քրեական գործը վարում է Վրաստանի հակահետախուզությունը24 հունվարի 2009 - 15:48 AMT PanARMENIAN.Net - «Վրաստանի ՆԳՆ-ն ձերբակալել է երկու քաղաքացիների, որոնց կասկածում են ապօրինի զինված կազմավորման ձեւավորման եւ լրտեսության մեջ: Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները հունվարի 22-ին ձերբակալել են Վրաստանի երկու քաղաքացիների` Գրիգոլ (Գրիգոր) Մինասյանին ու Սարգիս (Սերգեյ) Հակոբջանյանին, որոնց կասկածում են ապօրինի զինված կազմավորման ձեւավորման եւ լրտեսության մեջ: Վրաստանի ՔՕ 223 հոդվածի 1 մասով («ապօրինի ռազմական կազմավորման ստեղծում կամ ղեկավարում) եւ 314 հոդվածի 1 մասով («լրտեսություն) հարուցված քրեական գործերը վարում է ՆԳՆ հակահետախուզության դեպարտամենտը»,-հունվարի 23-ին հայտարարել են Վրաստանի ՆԳՆ-ում Ջավախքի հասարակական գործիչների ձերբակալման փաստի առնչությամբ: Հունվարի 22-ին Թբիլիսիից ժամանած իրավապահ մարմինների ներկայացուցիչները ձերբակալել են Ախալցիխեի Հայկական երիտասարդական կենտրոնի տնօրեն Գրիգոր Մինասյանին: Մինչ այդ ոստիկանները ներխուժել են նրա ղեկավարած կենտրոն պարային խմբակի պարապմունքի ժամանակ, վերցրել են ներկաների բջջային հեռախոսները, մի քանի գիրք են վերցրել գրադարանից եւ համակարգիչների տեղեկատվության կրիչները: Նույն օրը ոստիկանները ուղղակի հուղարկավորության ժամանակ ձերբակալել են «Շարլ Ազնավուր» բարեգործական կազմակերպության նախագահ Սերգեյ Հակոբջանյանին: Երկու ձերբակալվածների բնակարաններում խուզարկություն է անցկացվել, ոչ մի բան չի հայտնաբերվել: Ըստ հայտնի տվյալների, ձերբակալվածներին կասկածում են զինված խմբավորմանն անդամակցելու մեջ: Նույն օրը նրանց տեղափոխել են Թբիլիսի, հաղորդում է Bagin.info-ն: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |