ԲԴԽ-ն քննում է դատավոր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը18 հունիսի 2020 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Բարձրագույն դատական խորհրդում սկսվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննությունը, փոխանցում է «Հետք»-ը: Դատավոր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ ԲԴԽ դիմել է արդարադատության նախարարությունը՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի դիմումի հիման վրա: Դիմումի առիթը «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի գործով դատավոր Ալեքսանդր Ազարյանի արած արտահայտությունն է Խաչատրյանի վերաբերյալ: Նիստի մեկնարկին ԲԴԽ անդամ, դատավոր Մեսրոպ Մակյանը ինքնաբացարկ է հայտնել՝ նշելով, որ ընկերական հարաբերություններ ունի Ազարյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանի հետ, ԲԴԽ-ն որոշել է մերժել Մակյանի միջնորդությունը: Ինքնաբացարկ հայտնած ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը ևս մերժվել է, նա նույնպես կմասնակցի նիստին: Դատավոր Ազարյանին աջակցելու համար ԲԴԽ են եկել մի քանի դատավորներ ու փաստաբաններ։ Դատական նիստին մասնակցում է նաև Արդարադստության նախարար Ռուստամ Բադասյանը, ներկայացել է նաև դատավոր Ալեքսանդր Ազարյանը՝ իր ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |