Մխիթարյան․ Լավ մարզավիճակում եմ, կուզեի ևս 6-7 խաղաշրջանի մասնակցել22 հունիսի 2020 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որին «Արսենալը» վարձակալությամբ է տրամադրել իտալական ակումբին, ասել է, որ լավ մարզավիճակում է և կցանկանար ևս 6-7 խաղաշրջանի մասնակցել։ Այդ մասին տեղեկացնում է Ա աերիայի YouTube-ի պաշտոնական ալիքը։ «Ես գերազանց մարզավիճակում եմ, անհամբեր սպասում եմ առաջնության վերսկսմանը։ Ինձ շատ լավ եմ զգում այստեղ։ Հաճույք եմ ստանում այստեղի ֆուտբոլից, այս լիգայից և կյանքից ընդհանրապես»,-ասել է Մխիթարյանը։ Նա հույս է հայտնել, որ այդպես էլ կշարունակվի։ «Ցավոք՝ այնքան էլ շատ գոլերի հեղինակ չեմ դարձել, բայց ինձ համար առավել կարևոր է, որ «Ռոման» հաղթի և միավորներ հավաքի»,- ասել է Մխիթարյանը։ Ավելի վաղ մարզիկն ասել էր, որ իր ժամանակը Լոնդոնում ավարտվել է, նա կցանկանար Հռոմում մնալ։ Լոնդոնի «Արսենալը» նախկինի պես ցանկանում է վաճառել Մխիթարյանին, սակայն «Ռոման» չի ցանկանում 15 մլն ֆունտ ստեռլինգ (17 մլն եվրո) վճարել: Ընթացիկ խաղաշրջանի 13 խաղում Մխիթարյանը 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |