Նախարար. Վարակման նոր ռեկորդ ունենք՝ 771 դեպք, 113 ծայրահեղ ծանր պացիենտ կա

Նախարար. Վարակման նոր ռեկորդ ունենք՝ 771 դեպք, 113 ծայրահեղ ծանր պացիենտ կա

PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի ռեկորդային՝ 771 նոր դեպք է գրանցվել, կատարվել է 2336 հետազոտություն: Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա տեղեկացրել է նաև, որ ծանր վիճակում 502 հիվանդ կա, ծայրահեղ ծանր է 113 պացիենտ։ Թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված է 40 անձ։

Նախարարը նշել է նաև, որ հոսպիտալացման առումով վիճակը բավականին բարվոք է՝ 51 հիվանդ կա, որոնք դրա կարիքն ունեն։ Նա հավելել է, որ բոլոր վերակենդանացման բաժանմունքերում մի քանի տեղ կա, որոնք արագ լրանում են։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---