Փաշինյան․ Երբվանի՞ց է փողոցում համբուրվելով բարևելն ազգային ինքնության մաս դարձել25 հունիսի 2020 - 11:58 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված վիճակին, հայտարարել է, որ կորոնավիրուսի թեմայով հիբրիդային պատերազմը շարունակվում է։ Նա հավելել է՝ ըստ որոշ համացանցային գրառումների, կառավարութունը՝ հորդորելով չհամբուրվել փողոցում իրար տեսնելիս, նպատակ ունի վնասել ազգային ինքնությանը։ «Երբվանի՞ց է փողոցում համբուրվելով բարևելը դարձել ազգային ինքնագիտակցության մաս։ Չարենցն ու Թումանյանը փողոցում հանդիպել, փաթաթվել, իրար համբուրե՞լ են, հա՞, կամ Սարյանն ու Իսահակյանը․․․ էդպիսի պատմական տվյալների ես չեմ տիրապետում»,- ասել է նա։ Վարչապետը նշել է, որ ոչ մի կերպ չի լուծվում հերթերի հարցը, եթե անգամ բանկերի, կամ այլ հաստատությունների մոտ գծանշումներ են արվում։ Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 22,488–ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով ռեկորդային 771-ով: Մահվան ևս 12 դեպք է գրանցվել, 11-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 397 դեպք կա, այլ պատճառով՝ 131։ Առողջացածների ընդհանուր թիվը 11,335 է։ Փաստացի բուժվողների թիվը 10,625 է։ Ընդհանուր առմամբ, արվել է 102,736 թեստ։ Նյութեր թեմայով. Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա Պապոյանը Հնդկաստանի դեսպանին առաջարկել է դիտարկել ՀՀ-ում պղնձաձուլարան կառուցելու տարբերակը Պապոյանը նաև հնարավոր է համարել համագործակցության խորացումը ոսկերչության ոլորտում |