Վրաստանը հուլիսի 1-ից զբոսաշրջիկների համար չի բացվի

Վրաստանը հուլիսի 1-ից զբոսաշրջիկների համար չի բացվի

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Վրաստանում գործող միջազգային ավիահաղորդակցության արգելքը կերկարացվի մինչև հուլիսի 31-ը։ Այդ մասին հայտնել է երկրի քաղավիացիայի գործակալությունը։

Ավելի վաղ հայտարարվել է, որ հուլիսի 1-ից Վրաստանը պատրաստվում է բացվել զբոսաշրջիկների համար։

Գործակալությունն արդեն մի քանի անգամ երկարացրել է մարտից գործող սահմանափակումը, վերջին անգամ ժամկետը երկարացվել էր մինչև հունիսի 30-ը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Միջազգային ավիահաղորդակցության սահմանափակումները կգործեն մինչև հուլիսի 31-ը ներառյալ», - ասվում է հաղորդակցության մեջ։

Համապատասխան տեղեկությունն արդեն փոխանցվել է բոլոր ավիաընկերություններին։

Հունիսի 26-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով 2 նոր դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ երկրում գրանցվել է 919 դեպք։ Ապաքինվել է 760-ը, մահացել է 14 մարդ։

 Ուշագրավ
Գինը վերջնական չէ, բանակցություններն ընթանում են։
Պատվաստված կամավորները կորոնավիրուսի դեմ իմունիտետ են ձեռք բերել
Զինվորականը սպանվել է հուլիսի 14-ի առավոտյան
Գերմանիայի կանցլերն առաջիկա օրերին պարբերաբար կորոնավիրուսի թեստ կհանձնի