Windows-ի թարմացումը հանգեցրել է համակարգիչների դանդաղեցման

Windows-ի թարմացումը հանգեցրել է համակարգիչների դանդաղեցման

PanARMENIAN.Net - Windows 10-ի պարտադրված թարմացումը հանգեցրել է համակարգիչների դանդաղեցմանը։ Այդ մասին տեղեկացրել է Windows Latest-ը Microsoft-ի ֆորումում օգտատերերի բողոքներին հղումով։

Համակարգչային ափդեյթը հանգեցրել է համակարգիչների ներբեռնման ժամանակահատվածի ավելացմանը և էկրանին արտացոլվող կադրերի քանակի նվազեցմանը։

«Թարմացված տարբերակի տեղադրումից հետո խնդիրներ առաջացան ներբեռնման հետ և հիմա կարողանում եմ գործարկել Windows-ը միայն անվտանգ ռեժիմով»,- նշել է օգտատերերից մեկը, գրում է Lenta.ru-ն։

Ըստ լրագրողների՝ խնդիրները կապված են KB4559309 ափդեյթի հետ, որը համակարգին ավելացնում է Edge բրաուզերի նոր տարբերակը։ Ընդ որում, թարմացումն պարտադրված է, այսինքն ներբռնվում և տեղադրվում է ավտոմատ ռեժիմով և օգտատերի մասնակցությունը չի պահանջում։ Ըստ պարբերականի՝ համակարգի դանդաղեցման դեպքերը վերաբերում են ՕՀ օգտատերերի սահմանափակ քանակին։

Նման օգտատերերին խորհուրդ է տրվում կատարել օպերացիոն համակարգի վերականգնում կամ կրկին տեղադրել Windows-ը։

KB4559309 ափդեյթը, KB4541301 և KB4541302-ի հետ միասին, Microsoft-ի օպերացիոն համակարգի վերջին թարմացումներից է։ Ավելի վաղ Windows 7-ի օգտատերերը նկատել էին, որ թարմացման մեջ Microsoft Explorer բրաուզերը փոխարինվել է Edge-ով։ 2009-ին թողարկված ՕՀ-ն 2020-ի հունվարից այլևս չի կիրառվում արտադրողի կողմից։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---