Ֆաուչի․ ԱՄՆ-ում Covid-19-ի օրական դեպքերը կարող են 2 անգամ աճել

Ֆաուչի․ ԱՄՆ-ում Covid-19-ի օրական դեպքերը կարող են 2 անգամ աճել

PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի տարածումը վերահսկողությունից դուրս է։ Այս մասին, BBC-ի փոխանցմամբ, ԱՄՆ Սենատում ելույթի ժամանակ ասել է Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Անտոնի Ֆաուչին՝ չբացառելով, որ շուտով կորոնավիրուսի նոր դեպքերն օրական կհասեն 100,000-ի։

Նա քննադատել է այն նահանգներին, որոնք շտապել են բացել դպրոցները և բիզնեսները։ Ֆաուչին երաշխավորել է, որ դրա հետևանքով վիրուսի դեպքերն աճելու են։

Նա իշխանություններին կոչ է արել բոլոր քաղաքացիներ ապահովել անվճար դիմակներով և սոցիալական հեռավորություն չպահպանող քաղաքացիներին պատժելու հարցում «կամ բոլորին, կամ ոչ մեկին» սկզբունքով առաջնորդվել։

ԱՄՆ-ում վարակվածների թիվն անցնում է 2,653,200-ից, մահվան դեպքերը՝ 127,400-ից։ Վարակվածության աստիճանը բարձր է Կալիֆորնիա, Տեխաս, Ֆլորիդա, Իլինոյս նահանգներում։ Մոտ 400,000 վարակված կա միայն Նյու Յորքում։ Մինչ այս օրական հայտնաբերված դեպքերի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է հունիսի 26-ին՝ 45,500 վարակված։

 Ուշագրավ
Գերմանիայի կանցլերն առաջիկա օրերին պարբերաբար կորոնավիրուսի թեստ կհանձնի
Քաղաքացիներին հրահանգվել է մնալ տանը, դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում
Կազմակերպությունը նաև տեսանյութ է հրապարակել
«Ես նույնպես վախենում եմ, բայց ոչ թե խանութ, այլ աշխատանքի գնալուց»,- ասել է նա