ՌԴ ՔԿ-ն մեղմացուցիչ հանգամանքներ է գտել Խաչատուրյան քույրերի գործում

ՌԴ ՔԿ-ն մեղմացուցիչ հանգամանքներ է գտել Խաչատուրյան քույրերի գործում

PanARMENIAN.Net - ՌԴ Քննչական կոմիտեն հայտարարել է, որ քննիչներն ավարտել են հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի գործով լրացուցիչ հետաքննությունը։ Պարզվել է, որ, ըստ քննության՝ աղջիկների գործում մեղմացուցիչ հանգամանքներ կան, տեղեկացնում է Interfax.ru-ն։

Ինչպես հայտնել են ՔԿ-ից, Կրեստինայի և Անգելինայի մասով քրգործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին, իսկ երրորդ քրոջ մասով՝ բժշկական բնույթի հարկադիր միջոցի կիրառման մասին որոշմամբ։

Գերատեսչությունում նշել են նաև՝ պարզվել է, որ «հանցագործության դրադապատճառ է դարձել անձնական հակակրանքը, որը պայմանավորված էր տևական ժամանակի ընթացքում նրանց հոր կողմից ֆիզիկական և հոգեբանական տառապանքներ պատճառելով, ինչը հաշվի է առնվել որպես աղջիկների մեղքը մեղմացնող հանգամանք»։

Քույրերը նախկինի պես մեղադրվում են ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2 մասով (Խմբակային սպանություն միտումնավոր դիտավորությամբ):

ՔԿ-ում կարծում են՝ ըստ հոգեբանական եզրակացության՝ «քույրերից երկուսը սպանության պահին կարող էին գիտակցել իրենց գործողությունների փաստացի բնույթը և ղեկավարել դրանք»։

Քույրերի հոգեբանական վիճակի մասին փորձագիտական եզրակացությունները հաստատված են լրացուցիչ դատական փորձաքննություններով։

Խաչատուրյան քույրերը մեղադրվում են իրենց հոր՝ Միխայիլի սպանության մեջ, որը կատարվել է 2018-ին։ Նրանք խոսոտավնել են սպանությունը և հայտարարել, որ հայրը սիստեմատիկաբար ֆիզիկական բռնություն է գործադրել աղջիկների հանդեպ, ինչպես նաև պարտադրել նրանց սեռական բնույթի գործողություններ: Դա ազդել է աղջիկների հոգեկան վիճակի վրա։

Հետաքննությունն ավարտին է մոտեցել 2019-ի հունիսին: Քննչական կոմիտեն մեղադրանք է ներկայացրել քույրերին ՌԴ Օրենսդրության «Խմբակային սպանություն միտումնավոր դիտավորությամբ» հոդվածով: Ավագ և միջնեկ քույրերին 8-20 տարվա ազատազրկում է սպառնում, իսկ կրտսերն անմեղսունակ է ճանաչվել և ազատվել քրեական պատասխանատվությունից:

Մայիսին հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը դիմել են ՄԱԿ-ի կանանց հանդեպ բռնության գծով հատուկ զեկուցող Դուբրավկա Սիմոնովիչին՝ խնդրելով դիմել ՌԴ իշխանություններին, որպեսզի իրենց գործերը դատարանում միավորվեն։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---