ԱՄՆ-ն գնել է Covid-19-ի դեմ օգտագործվող «Ռեմդեսիվիր» դեղամիջոցի համաշխարհային պաշարները

ԱՄՆ-ն գնել է Covid-19-ի դեմ օգտագործվող «Ռեմդեսիվիր» դեղամիջոցի համաշխարհային պաշարները

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ադմինիստրացիան գնել է Covid-19-ի դեմ պայքարում օգտագործվող«Ռեմդեսիվիր» դեղամիջոցի ավելի քան 500,000 դեղաչափ, որն ընկերության հուլիս, օգտոստոս և սեպտեմբեր ամիսների ամբողջ արտադրանքն է և համաշխարհային ամբողջ պաշարը։ Ըստ տեղեկությունների՝ 6 դեղաչափի համար ԱՄՆ-ն վճարել է մոտ $3200։

«Ռեմդեսիվիրն» արտադրում է Gilead ամերիկյան ընկերությունը։ Առաջին խմբաքանակը՝ 140,000, փորձարկվել է ամբողջ աշխարհում, և ցույց է տվել, որ արագացնում է կորանավիրուսից բուժման ընթացքը։

The Guardian-ը գրում է, որ ԱՄՆ վարքն անհանգստացրել է միջազգային հանրությանը և փորձագետներին։ Նրանք մտահոգված են ազգայնականության հնարավոր դրսևորումներով, երբ կստեղծվի Covid-ի պատվաստանյութը։

ԱՄՆ-ում վարակվածների թիվն անցնում է 2,653,200-ից, մահվան դեպքերը՝ 127,400-ից։ Վարակվածության աստիճանը բարձր է Կալիֆոռնիա, Տեխաս, Ֆլորիդա, Իլինոյս նահանգներում։ Մոտ 400,000 վարակված կա միայն Նյու Յորքում։ Մինչ այս օրական հայտնաբերված դեպքերի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է հունիսի 26-ին՝ 45,500 վարակված։

Photo. Reuters
 Ուշագրավ
Գինը վերջնական չէ, բանակցություններն ընթանում են։
Պատվաստված կամավորները կորոնավիրուսի դեմ իմունիտետ են ձեռք բերել
Զինվորականը սպանվել է հուլիսի 14-ի առավոտյան
Գերմանիայի կանցլերն առաջիկա օրերին պարբերաբար կորոնավիրուսի թեստ կհանձնի