«Փորձիր պատժամիջոցներ սահմանել»․ Չինաստանի պատասխանն ԱՄՆ-ին՝ Հոնկոնգում քաղաքականության մասով

«Փորձիր պատժամիջոցներ սահմանել»․ Չինաստանի պատասխանն ԱՄՆ-ին՝ Հոնկոնգում քաղաքականության մասով

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն հայտարարել է, որ հնարավոր է պատժամիջոցներ սահմանի Չինաստանի դեմ՝ Հոնկոնգի ինքնիշխանությունը նվազեցնող օրինագծի ընդունման դեպքում։ Չինաստանը հունիսի 30-ին ընդունեց ազգային անվտանգության համակարգին վերաբերող օրինագիծ, իսկ Չինաստանի անվտանգության խորհրդի անդամ Չժաո Սյաոմինը հայտարարեց, որ իրենք ոչ միայն վճռական կլինեն պաշտպանելու իրենց, այլև պատասխան հարված կհասցնեն։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները կարող են դիմել նման քայլերի՝ ճգնաժամից ուշադրությունը շեղելու նպատակով․ «Եթե ԱՄՆ-ն չի մտահոգվում, որ իրենք ավելի շատ կտուժեն, քան նրանք, ում հանդեպ սահմանաված են պատժամիջոցներ, ուրեմն թող փորձի»։

Օրենքի տեքստը դեռ հրապարակված չէ, սակայն հայտնի է, որ նոր կանոններով հոնկոնգցիները խիստ կպատժվեն 4 երևույթի համար․ սեպարատիզմի, իշխանությունների խարխլման, տերորիզմի, օտարերկրյա պետությունների հետ ազգային անվտանգությանը վնասող դավադիր համաձայնության գալու համար։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուզար Յենս Ստոլենբերգը դատապարտել է Պեկինի գործողությունները և հայտարարել, որ այսկերպ Պեկինը կոտրում է Հոնկոնգի ինքնիշխանությունը:

Դեռ մեկ շաբաթ առաջ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Վաշինգտոնը վիզայի սահմանափակումներ կմտցնի Չինաստանի իշխող կոմունիստական կուսակցության նախկին և ներկա այն անդամների համար, որոնք պատասխանատվություն և մասնակցություն ունեն Հոնկոնգի իշխանության խաթարման հարցում։

Նախկինում Չինաստանի իշխանությունները ևս փորձել են նմանատիպ օրենք անցկացնել, սակայն ձախողել են բազմաքանակ ցույցերի ճնշման տակ: Հայտնի է նաև՝ իշխանությունները պատրաստվում են նաև ոստիկանական նոր համակարգ ներդնել Հոնկոնգում, որն անմիջապես կենթարկվի Պեկինին:

Ավելի քան 150 տարի Հոնկոնգը եղել է մեծբրիտանական գաղութ: 1997 թվականին այն փոխանցվել է Չինաստանին «մի երկիր, երկու համակարգ» գաղափարախոսության անվան տակ: Վերջինս ներդրվել է 1980-ականներին և իրենից ենթադրում է պետական մեկ ընդհանրական տարածք, սակայն Հոնկոնգը, Մակաոն և Թայվանը կարող են ունենալ իրենց սեփական տնտեսական և քաղաքական, իրավապահ համակարգերը և պահպանել կապիտալիստական համակարգը:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը դեռ հունիսի սկզբին հայտարարել էր, որ եթե Չինաստանը Հոնկոնգին պարտադրի ինքնավարությունը նվազեցնող ազգային անվտանգության մասին օրենքը, ապա բրիտանական կառավարությունը կփոխի ներգաղթի կանոնները և հնարավորություն կտա ավելի քան 2.8 մլն հոնկոնգցու դառնալ Մեծ Բրիտանիայի քաղաքացի:

Այս 20 տարվա ընթացքում հոնկոնգցի ակտիվիստները պարբերաբար բողոքում են Չինաստանի իշխանության՝ Հոնկոնգի ներքին գործերին խառնվելու, սոցիալիստական բարքեր ներդնելու փորձի, մարդու իրավունքների սահմանափակման դեմ և հօգուտ անկախացման: Իսկ Չինաստանի իշխանություններն իրենց հերթին Հոնկոնգի ժողովրդին մեղադրում են անջատողական տրամադրությունների և հասարակական կարգի խախտման համար։ Այս պահին Հոնկոնգում բողոքի ակցիաները շարունակվում են՝ ուղեկցվելով ոստիկանության կողմից ուժի կիրառմամբ։

 Ուշագրավ
Գինը վերջնական չէ, բանակցություններն ընթանում են։
Պատվաստված կամավորները կորոնավիրուսի դեմ իմունիտետ են ձեռք բերել
Նա նշել է, որ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը որևէ կերպ չի արձագանքել հուլիսի 12-ին իրադարձություններին
Զինվորականը սպանվել է հուլիսի 14-ի առավոտյան