Զոհրաբյան. Կորոնավիրուսից մահացածի դի է կորել 1 հուլիսի 2020 - 19:26 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 29-ին Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» կլինիկայում մահացել է գյումրեցի կին, ում մարմինը թոռներին չի հաջողվում գտնել։ Այս մասին ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին պատմել է մահացածի թոռնուհին։ Հարազատներին տեղեկացրել են, որ տատիկի մարմինը կարող են ստանալ Աբովյանի անատոմիկից, սակայն մարմինն այնտեղ գտնել չի հաջողվել։ Հարազատները դիմել են պարետատուն, որտեղից նրանց ուղղորդել են առողջապահության նախարարություն. դիմել են նախարարություն, որտեղից հետ են ուղարկել պարետատուն: Վերջում դիմել են ոստիկանություն, սակայն տատիկի դին դեռ չի գտնվել: «Հարազատներին հաջողվել է այլ աղբյուրերից պարզել, որ դին անատոմիկ տեղափոխած սանիտարը տատիկի անուն-ազգանունը լավ չի կարդացել և, ըստ ամենայնի, տատիկի դին ստացել և, կրկին ըստ մենայնի, արդեն հուղարկավորել են բոլորովին այլ մարդիկ», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Նաիրա Զոհրաբյանը: Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանն, իր հերթին, հայտնել է, որ նախարարությունն ու ոստիկանությունը տեղյակ են դեպքից: «Մանրամասներն այս պահին ենթակա չեն հանրայնացման: Այնուամենայնիվ, անհրաժեշտության դեպքում կկատարվի դիակի ԴՆԹ հետազոտություն», - նշել է նա։
Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |