2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Արարատի մարզում 2 հուլիսի 2020 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 2-ին՝ ժամը 06:11-ին, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղից 3 կմ հարավ-արևելք՝ օջախի 10 կմ խորությամբ, գրանցվել է 2.6 մագնիտուդով երկրաշարժ: Այն զգացվել է Արտաշատ քաղաքում, Դվին, Մարմարաշեն և Արաքսավան գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Իսկ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: ՀՀ ԱԻՆ-ը 2.8 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցել նաև հունիսի 30-ին՝ Ճամբարակ քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք՝ օջախի 10 կմ խորությամբ։ Երկրաշարժը զգացվել է Ծովագյուղ գյուղում՝ 2-3 բալ ուժգնությամբ։ Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 3-4 բալ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |