ՀՀ-ից Օման «արտահանված» ինքնաթիռների մասին 2 հուլիսի 2020 - 10:54 AMT PanARMENIAN.Net - 2019 թվականին ՀՀ-ից Օման է արտահանվել քաղաքացիական ուղևորատար երկու A310 ինքնաթիռ։ PanARMENIAN.Net ը ՀՀ պետական եկամուտների կոմիտեին խնդրել էր տրամադրել ՀՀ-ից արտահանված 8802 կոդով ապրանքի տվյալները: Այսպիսով, ՊԵԿ-ի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ՀՀ-ից Օման է արտահանվել քաղաքացիական 2 ուղևորատար ինքնաթիռ՝ Airbus A310-325 մակնիշի։ Օդանավերից մեկի արժեքը, ըստ ՊԵԿ տվյալների, կազմել է մոտ 987 մլն դրամ, մյուսինը՝ մոտ 973 մլն դրամ։ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի տրամադրած տեղեկության համաձայն՝ 2019-ի մայիսի 27-ին և նույն տարվա հոկտեմբերի 8-ին ՀՀ օդանավերի պետական ռեգիստրից Armenia Airways ավիաընկերության 2 օդանավ է հանվել։ Ենթադրվում է, որ Օման արտահանված 2 ինքնաթիռը Armenia Airways ավիաընկերության՝ Airbus A310 օդանավերն էին։ Armenia Airways-ը ֆեյսբուքյան իր էջում 2018-ի հունիսի 25-ին էր հայտնել Airbus-ի գնման մասին։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Ucom-ն անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքի կանգառներում 2023–ին Ucom-ը ֆիքսված ցանց է անցկացրել Իջևանում, Գորիսում, Գավառում և Սևանում |