Վրացիները պահանջում են բացել մարզասրահները 3 հուլիսի 2020 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում մարզասրահների սեփականատերերը, մարզիչները և այցելուները կառավարությունից պահանջում են վերաբացել մարզասրահները։ Այս մասին հայտնում է OC Media հարթակը։ Հուլիսի 2-ին նրանք բողոքի ցույց են արել Թբիլիսիի կենտրոնում։ Մարզիչներից մեկը բողոքել է, որ 4 ամիս է առանց եկամուտ են մնացել։ Նրա խոսքով՝ իրենց ասել են, թե վիրուսը տարածվում է քրտինքի միջոցով, բայց միաժամանակ տրանսպորտն աշխատում է։ Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան հայտարարել է, որ բիզնեսը փակ է՝ կորոնավիրուսի տարածման բարձր ռիսկերի առկայության պատճառով։ Առողջապահության նախարարության աշխատանքային պայմանների պետական տեսչությունից էլ ասել են, որ հիմա մշակում են ավտանգության պրոտոկոլներ, որոնք թույլ կտան մարզասրահներին և լողավազաններին վերադառնալ աշխատանքի։ Այնուամենայնիվ, հարթակը գրում է, որ պետական մարմինները հրաժարվում են խոսել այս թեմայից և խնդրի լուծումն անորոշ է։ Հուլիսի 3-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի 943 դեպք կա, որոնցից 821-ն առողջացել է, 15-ը՝ մահացել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |