Ֆրանսիայի կառավարությունը հրաժարական է տվել 3 հուլիսի 2020 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի կառավարությունը վարչապետ Էդուարդ Ֆիլիպի գլխավորությամբ հրաժարական է տվել։ Երկրի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է այն։ Ֆիլիպը և նրա կառավարության անդամները կշարունակեն կատարել պարտականությունները մինչ նորի ձևավորումը, ասվում է հայտարարության մեջ։ 49-ամյա Ֆիլիպը գլխավորում է Ֆրանսիայի կառավարությունը 2017-ի մայիսից, գրում է Deustche Welle-ն։ Ավելի վաղ ՏԻՄ ընտրություններում բնապահպանական ուղղվածության «Եվրոպա, էկոլոգիա, կանաչներ» կուսակցության հաջողությունից հետո Մակրոնն արդեն հասկացրել էր, որ նման որոշումը հավանական է։ ՏԻՄ ընտրությունների արդյունքում կանաչները քաղաքապետի պաշտոններ կզբաղեցնեն մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Լիոնում, Մարսելում, Բորդոյում և Ստրասբուրգում։ Ընտրություններում իր կողմնակիցների պարտությունից հետո Մակրոնը հայտարարել էր կառավարության քաղաքականությունը փոխելու մասին։ Ստրասբուրգի քաղաքապետ է ընտրվել հայազգի բնապահպան Ժաննա Բարսեղյանը։ Photo: Thomas Coex/AP Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |