Ադրբեջանի գլխավոր համաճարակաբանը «ռայոն է գնացել» ու ոչնչից տեղյակ չէ 3 հուլիսի 2020 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի գլխավոր համաճարակաբան Իբադուլլա Ագաևը գնացել է գյուղ և չի հետևում երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին։ Այս մասին ասել է ինքը՝ համաճարակաբանը, ադրբեջանական Unikal Org կայքի հետ զրույցում։ «Ես Բաքվում չեմ, շրջանում եմ։ Ոչնչից տեղյակ չեմ։ Գյուղում նստած եմ, ո՛չ ինտերնետ ունեմ, ո՛չ հեռուստացույց»,- նշել է նա։ Հուլիսի 5-ից Ադրբեջանում կարանտինային ռեժիմը խստացվելու է։ Մարդկանց թույլ են տալու դուրս գալ միայն բուժօգնության, գնումների և հարազատների հուղարկավորությանը մասնակցելու նպատակով։ Չի աշխատելու Բաքվի մետրոպոլիտենը, հանգստյան օրերին՝ նաև տրանսպորտը։ Ադրբեջանում գրանցվել է մոտ 18,684 դեպք, որոնցից 10,425-ը բուժվել է, 228-ը՝ մահացել։ Պացիետները բուժվում են հիվանդանոցում։ Արվել է 495,828 թեստ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |