Բրիտանիան ուզում է չեղարկել կարանտինը երկիր ժամանողների համար![]() 3 հուլիսի 2020 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Բրիտանիայի իշխանությունները պաշտոնապես հաստատել են, որ մտադիր են հուլիսի 10-ից չեղարկել պարտադիր երկշաբաթյա կարանտինը մի քանի տասնյակ երկրներից ժամանողների համար։ «Թույլատրված» երկրների ամբողջական ցանկում, ըստ որոշ տեղեկությունների, ներառելու է մոտ 75 երկիր։ 14 օրյա պարտադիր կարանտինի պահանջը երկիր բոլոր ժամանողների համար գործում է հունիսի սկզբից՝ նպատակ ունենալով պայքարել կորոնավրուսի պանդեմիայի դեմ, գրում է BBC-ն։ Այդ սահմանափակումը խիստ քննադատության էր արժանացել հանրության և գործարար շրջանակների կողմից, որոնք հորդորում էին կառավարությանը չեղարկել այն՝ չվնասելու համար տնտեսությանը։ Իշխանություններն ի սկզբանե հայտարարել էին, որ ամեն 3 շաբաթը մեկ վերանայելու են սահմանափակումները, իսկ դրանց մեղմացումը կախված կլինի համաճարակաբանական իրավիճակից տարբեր երկրներում։ Կարանտինի այդ մեղմացումը, սակայն, երկկողմ չի լինի՝ ցուցակում ընդգրկված որոշ երկրներ ժամանող բրիտանացիները, միևնույն է, 2 շաբաթով կմեկուսացվեն։ Հուլիսի 3-ի դրությամբ Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակի հաստատված դեպքերը հասել են 283,757-ի։ Մոտ 45,000 մարդ մահացել է։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |