ՇՄՆ․ Ակնա լիճը բնության հուշարձան է, որտեղ տնտեսական գործունեությունն արգելված է 3 հուլիսի 2020 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Ակնա լիճը բնության հուշարձան է և այնտեղ տնտեսական գործունեություն իրականացնելն արգելվում է: Այդ մասին PanARMENIAN.Net ին ասաց շրջակա միջավայրի նախարարույթան մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը՝ արձագանքելով ֆեյսբուքյան գրառումներից մեկին, թե մի քաղաքացի հայտարարել է՝ լիճն իրենն է և այնտեղ իր ձկնաբուծարանն է։ Հուլիսի 3-ին «Հայկական բնապահպանական ճակատ» ֆեյսբուքան խմբում Անի Խաչատրյան անունով օգտատերն արձանագրել էր, որ լճի տարածք եկած տղամարդն ասել էր, թե այն իրենն է ու ձկնաբուծարան է այնտեղ սաքրել։ «Հայտարարության հիման վրա Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնակատար Վարդան Մելիքյանը համապատասխան գրությամբ դիմել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին՝ դրա իսկությունը շուտափույթ ստուգելու համար, քանի որ Ակնա լիճը հանդիսանում է բնության հուշարձան և լճում տնտեսական գործունեություն իրականացնելն արգելվում է»,- ասաց Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ բնության հուշարձանի պահպանությունը կարգավորվում է «ՀՀ բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» որոշմամբ, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետով՝ (ՀՀ-ում բնության հուշարձանի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը), սակայն նույն հոդվածի 2-րդ կետով բնության հուշարձանի պահպանության ռեժիմը սահմանվում է յուրաքանչյուր բնության հուշարձանի համար կազմված անձնագրով։ Ակնա լիճը բնության ջրագրական հուշարձան է, որը գտնվում է Գեղարքունիքի մարզի սահմանին՝ Ծաղկաշեն գյուղից մոտ 10 կմ հեռավորությամբ, Ակնասար լեռան լանջին, Գավառ համայնքի վարչական սահմաններում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |