Վանդալիզմ Կոպենհագենում. «Ռասիստ ձուկ»՝ Ջրահարսի արձանի վրա 3 հուլիսի 2020 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Կոպենհագենում պղծել են Հանս Քրիստիան Անդերսենի «Ջրահարսը» հեքիաթի հերոսուհուն խորհրդանշող արձանը։ Վանդալներն արձանի վրա ներկով գրել են Racist Fish (թարգ.՝ «ռասիստ ձուկ»)։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Արձանը տեղադրվել է 1913-ին և բազմիցս ենթարկվել է հարձակումների։ 2 անգամ պոկել են դրա գլուխը, մեկ անգամ՝ ձեռքը, փորձել տեղաշարժել, ներկել և մի քանի անգամ հագցրել հիջաբ։ 2020-ի տարեսկզբին արձանի վրա գրել էին Free Hong Kong (թարգ.՝ «ազատ Հոնկոնգ»)։ Հարավային Դանիայի համալսարանի Հանս Քրիստիան Անդերսենի կենտրոնի ուսումնասիրող Անե Գրում-Շվենսենը լրատվամիջոցի հետ զրույցում ասել է, որ իրեն դժվար է պատկերացնել, թե հատկապես ինչն է ռասիստական «Ջրահասը» հեքիաթում։ Աշխարհի տարբեր երկրներում Black Lives Matter շարժման շրջանակում պարբերաբար տարբեր կոթողներ և արձաններ են վնասվում։ Շարժումը սկսել է մայիսին ԱՄՆ-ում ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սառնասիրտ սպանությունից հետո։ Photo: Niels Christian Vilmann/Ritzau Scanpix/AFP/Getty Images Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն |