ՄԻՊ-ը պարզաբանում կպահանջի ոստիկանությունից՝ ԶԼՄ-ներում գործողությունների մասով

ՄԻՊ-ը պարզաբանում կպահանջի ոստիկանությունից՝ ԶԼՄ-ներում գործողությունների մասով

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պատպանի աշխատակազմը՝ արձագանքելով ոստիկանության կողմից «Արմնյուզ» և «5-րդ ալիք» լրատվամիջոցների գրասենյակներ այցելություններին, հայտարարել է, որ պարզաբանումներ կպահանջի կատարված գործողությունների և նախաձեռնված վարույթների առնչությամբ:

Ոստիկանների այցի պատճառն այն էր, որ լրագրողները հեռուստատեսային եթերներում չեն կրել դիմակներ և չեն պահպանել Պարետի սահմանած պահանջները:

Դրանից հետո, Մարդու իրավունքների պաշտպանին են դիմել նշված լրատվամիջոցների իրավասու ներկայացուցիչները և տեղեկացրել, որ դիմակ չկրելու հիմքով լրագրողների նկատմամբ հարուցվել են վարչական վարույթներ: Ըստ ՄԻՊ-ին բողոք հասցեագրած լրատվամիջոցների՝ ոստիկանության գործողությունները չեն բխում Պարետի որոշման և օրենքի պահանջներից, ուստի նրանց հարուցած վարչական վարույթներն իրավաչափ չեն: Լրատվամիջոցները նաև տեղեկացրել են, որ մի քանի օր առաջ Հեռուտատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահը դիրքորոշում է հայտնել, թե եթերում դիմակ կրելու պարտադիր պահանջ գոյություն չունի:

Պաշտպանի աշխատակազմն արձանագրել է նաև ՀՌԱՀ նախագահի հրապարակային գրառումը՝ կապված նշված լրատվամիջոցներ ոստիկանության ծառայողների այցերի ու այդ լրատվամիջոցների հայտարարությունների առնչությամբ:

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից նախաձեռնված վարույթի շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ՝ նկարագրված հարցերը պարզելու ուղղությամբ:

Հայաստանում բաց ու փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է դարձել հունիսի 4-ից:

ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները այցելել են «Արմնյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաալիքներ՝ եթերում դիմակ կրելու պատճառով վարչական վարույթ հարուցելու մասին տեղեկացնելու համար։ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ավելի վաղ հայտնել էր, որ եթերի տաղավարում դիմակ կրելը պարտադիր չէ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---