Ուկրաինային այլ վարակ է սպառնում, եթե երեխաներին շարունակեն չպատվաստել

Ուկրաինային այլ վարակ է սպառնում, եթե երեխաներին շարունակեն չպատվաստել

PanARMENIAN.Net - Ուկրաինայի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ երկրում պոլիոմիելիտի բռնկման բարձր հավանականություն կա։ 2020-ի առաջին կեսում նորածինների միայն 30 տոկոսն է ստացել հիվադանդության դեմ պարտադիր պատվաստման բոլոր 3 դոզան։ Այս մասին փոխանցում է Unian գործակալությունը։

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ եթե երկրի բնակչության 95 տոկոսը պատվաստվում է, վիրուսի տարածումը կանխվում է։ Իսկ երեխաների չպատվաստված մնալը կարող է հանգեցնել վիրուսի բռնկման։

Պոլիոմիելիտը կենտրոնական նյարդային համակարգի պարալիչային հիվանդություն է, որը կարող է հանգեցնել մահվան։ Այն հնարավոր չէ լիովին բուժել, պացիենտներրի 5 տոկոսը մահանում է՝ շնչառական մկանների պարալիզացման պատճառով։ Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով և սննդի միջոցով։

Առոողջության հանրային կենտրոնի տվյալներով՝ Ուկրաինայում 2019-ին իրենց կյանքի առաջին տարում վիրուսի դեմ պատվաստվել է երեխաների 78 տոկոսը։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---