Անգլիայում բացվում են վարսավիրանոցները, փաբերն ու կինոթատրոնները 4 հուլիսի 2020 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Անգլիայում հուլիսի 4-ից վերաբացվել են վարսավիրանոցները, թանգարանները, փաբերն ու ռեստորանները, ինչպես նաև կինոթատրոնները։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հորդորել է քաղաքացիներին չմոռանալ կանխարգելիչ միջոցների մասին, գրում է Deustche Welle-ն։ «Եթե վիրուսի տարածումը կրկին դուրս գա վերահսկողությունից, կառավարությունն անհապաղ կրկին սահմանափակումներ կկիրառի»,-ասել է նա։ Հուլիսի 4-ից Բրիտանիայում կթույլատրվեն նաև ամուսնության գրանցումները, սակայն հյուրերի քանակը չպետք է գերազանցի 30-ը։ Խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ հանդիսավոր ճաշկերույթից։ Միացյալ Թագավորության մյուս մասերում՝ Ուելսում, Շոտլանդիայում և Հյուսիսային Իռլանդիայում, կարանտինը դեռ կպահպանվի։ Հուլիսի 3-ի երեկոյան Լոնդոնում 7 ոստիկան վիրավորում է ստացել չարտոնված համերգի հավաքված բազմությանը ցրելիս։ Հավաքվածները աղյուսներ և այլ իրեր են նետել ոստիկանների ուղղությամբ։ Այդ մասին հայտնել է Լոնդոնի ոստիկանության քաղաքային վարչությունը։ Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակի ավելի քան 285,000 դեպք է գրանցվել, ավելի քան 44,000 մարդ մահացել է։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |