Ադրբեջանում փորձում են ընդդիմադիր լրագրողին և նրա եղբորը հայ հռչակել 6 հուլիսի 2020 - 10:16 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում ընդդիմադիրներին հեղինակազրկելու միջոցներից մեկը նրանց ծագման մեջ հայկական արմատներ գտնելն է։ 1news.az-ը հայտնում է, որ խմբագրությունը նամակ է ստացել, որին կցված են եղել փաստաթղթեր, ըստ որոնց լրագրող, բլոգեր Մեհման Հուսեյնովի և նրա եղբոր՝ Էմինի մայրը հայ է եղել։ Նամակում նշվում է, որ եղբայրների մայրը՝ Ֆրանգիզ Բադիր Զադեն, որդեգրված երեխա է՝ ի ծնե Եվգենիա Օվանեսովա անուն-ազգանունով․ «Ինչ հետաքրքիր պատկեր է ստացվում՝ Ադրբեջանում հանուն դեմոկրատիայի պայքարի առաջամարտիկ եղբայրների մայրը հայ է։ Չնայած նրանցից հանուն Ադրբեջանի ի՞նչ պայքարող։»։ Ադրբեջանում ընդունված պրակտիկա է ընդդիմադիրներին հեղինակազրկել՝ նրանց ծագման մեջ հայկական արմատներ գտնելով և տուրք տալով բնակչության հայաֆոբիային։ Ընդդիմադիր Turan գործակալությունը գրում է, որ փաստաթղթերի լուսանկարներն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ դրանք կեղծ են: «Նամակում պնդում են, որ կինը որդեգրվել է Ղրիմի թաթարների կողմից, և երբ լրացել է նրա 20 տարեկանը, նա Խորհրդային Ղազախստանի ՔԿԱԳ-ում փոխել է անուն-ազգանունը։ Փաստաթղթերի բլանկները ռուսերենով և ադրբեջաներենով են, այնինչ Ղազախստանում ադրբեջաներենը պետական լեզու չի եղել»,- նշում է կայքը։ Մեհման Հուսեյնովը SANCAQ production ամսագրի գլխավոր խմբագիրն է, Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի տնօրենը։ Հայտնի է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների կարողությունների, ուստիկանության անօրինությունների և սոցիալական խնդիրների մասին իր հրապարակումներով։ Նա 2017-ին 2 տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ «ոստիկանության զրպարտելու համար»։ Նա հայտարարել էր, որ ոստիկանները իրեն խոշտանգել են։ Բլոգերին ազատելու համար Ադրբեջանին դիմել էին ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով ներկայացուցիչը, Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հարցերով կոմիսարը, Ֆրանսիայի ԱԳՆ-ն, «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը։ Լրագրողը պատիժը կրել է ամբողջությամբ։ Հուսեյնովը թեկնածություն է դրել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին և խորհրդարանական ընտրություններին, ահազանգել ընտրախախտումների մասին։ Այս պահին նա Եվրոպայում բուժվում է քաղցկեղից։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի ներկայությամբ միջադեպի առնչությամբ 7 ձերբակալված կա Նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանում անհնազանդության ակցիաներ են. Փողոցներ են փակվում, կառավարության դիմաց ցույց է Քաղաքացիների կողքին ընդդիմադիր պատգամավորներ կան Նախարար․ 2026–ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք |