Պատրիարք Կիրիլը՝ Սբ Սոֆիան մզկիթի վերածելու մասին․ Սպառնալիք է քրիստոնեական քաղաքակրթությանը![]() 6 հուլիսի 2020 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը խորապես անհանգստացած է Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու թուրք որոշ քաղաքական գործիչների հայտարարություններով, փոխանցում է Sputnik Armenia-ն։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հանձնարարել էր իր օգնականներին հետազոտություն անցկացնել՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու համար։ Ինչպես նշվում է Պատրիրքի հայտարարության մեջ, տաճարը քրիստոնեական կարևորագույն հուշարձաններից մեկն է՝ կառուցված VI դարում, և մեծ նշանակություն ունի ուղղափառների համար։ «Սուրբ Սոֆիայի դեմ սպառնալիքը վտանգում է ամբողջ քրիստոնեական քաղաքակրթությունը, հետևաբար նաև՝ մեր հոգևոր կյանքն ու պատմությունը»,- հայտարարել է Պատրիարքը։ Նրա խոսքով՝ ՌԴ-ի ու Թուրքիայի հարաբերությունները դինամիկ կերպով են զարգանում, սակայն պետք է հաշվի առնել, որ այն, ինչ կարող է պատահել Սբ Սոֆիայի հետ, մեծ ցավ կպատճառի ռուս ժողովրդին։ Հուլիսի 2-ին Թուրքիայի գերագույն վարչական դատարանը՝ Պետխորհուրդը, քննել էր Սուրբ Սոֆիայի կարգավիճակի և այն մզկիթի վերածելու հարցը։ Ըստ Պետխորհրդի՝ Սբ Սոֆիայի կարգավիճակի փոփոխության համար բավական է նախագահի հրամանը։ Որոշումը կհրապարակվի 15 օրվա ընթացքում։ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն արդեն կոչ են արել Թուրքիային հետ կանգնել տաճարը մզկիթի վերածելու գաղափարից։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |