«Աերոֆլոտը» մտադիր է մինչև տարեվերջ վերականգնել ուղևորահոսքի կեսը![]() 6 հուլիսի 2020 - 17:33 AMT PanARMENIAN.Net - «Աերոֆլոտը» մտադիր է մինչև 2020-ի ավարտը վերականգնել ուղևորահոսքի կեսը՝ այսինքն, տեղափոխել մոտ 30 մլն ուղևորի։ Այդ մասին ասել է ընկերության գլխավոր տնօրեն Վիտալի Սավելևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ։ Նա նշել է, որ վերականգնումը բավականին բարդ է լինելու, քանի որ ապրիլին ընկերության փոխադրումները նվազել են 95%-ով։ Նա հավելել է, որ եթե հաջողվի պայմանավորվել թռիչքները վերսկսող ընկերությունների հետ, գուցե հնարավոր լինի վերականգնել ավիափոխադրումների 80%-ը, գրում է «Վեդոմոստին»։ Ըստ Սավելևի` ներքին թռիչքների սահմանափակումների չեղարկումը թույլ կտա վերականգնել 2019-ի ներքին փոխադրումների մակարդակը 2020-ի դեկտեմբերին։ Նա հավելել է, որ շատերը հրաժարվում են թռիչքներից, քանի որ ընդունող քաղաքները կորոնավիրուսի պատճառով սահմանափակող միջոցներ են ձեռնարկում։ ՌԴ-ում կորոնավիրուսով վարակի 687,862 դեպք է գրանցվել, որից 454,329-ն ապաքինվել է, մահցել է 10,296-ը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |