Թովմասյանն ու ՍԴ նախկին 3 անդամը դիմել են ՄԻԵԴ

Թովմասյանն ու ՍԴ նախկին 3 անդամը դիմել են ՄԻԵԴ

PanARMENIAN.Net - Հունիսի 26-ին ուժի մեջ մտած Սահմանադրական փոփոխություններով լիազորությունները դադարեցված Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, անդամներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը և Հրանտ Նազարյանը գանգատ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվության վարչության պետ Արմեն Խաչատրյանը հայտնել է, որ Կառավարությունը ՄԻԵԴ-ից հարցադրումներ է ստացել այդ բողոքի վերաբերյալ և հունիսի 7-ին պատասխաններ ուղարկել դատարան, փոխանցում է Armtimes.com-ը։

«ՄԻԵԴ-ից ստացվել են որոշակի հարցադրումներ ՀՀ կառավարություն, որոնց Կառավարությունը տվել է լիարժեք պատասխաններ և այսօր արդեն իսկ ուղարկել ՄԻԵԴ», - ասել է Խաչատրյանը՝ չհստակեցնելով հարցերի և պատասխանների բովանդակությունը:

Հունիսի 26-ին ուժի մեջ են մտել Ազգային ժողովի ընդունած սահմանադրական փոփոխությունները, որոնցով դադարեցվում է ՍԴ նախագահի (Հրայր Թովմասյան) ու ՍԴ ևս երեք դատավորի (Ֆելիքս Թոխյան, Հրանտ Նազարյան, Ալվինա Գյուլումյան) գործունեությունը։

Հունիսի 30-ին Ազգային ժողովն ընդունել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով ամրագրվում է, որ Սահմանադրական դատարանի դատավորներին, որոնց լիազորությունները դադարել են լիազորությունների ժամկետը ավարտելու հիմքով՝ վերջին փոփոխություններով, նշանակվում է կենսաթոշակ՝ օրենքով սահմանված կարգով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---