Ինտրիգային, բայց ոչ վերջնական․ Հնարավոր է՝ երրորդ մարդը բուժված լինի ՄԻԱՎ-ից

Ինտրիգային, բայց ոչ վերջնական․ Հնարավոր է՝ երրորդ մարդը բուժված լինի ՄԻԱՎ-ից

PanARMENIAN.Net - Բրազիլիացի 36-ամյա տղամարդի օրգանիզմը հնարավոր է մաքրված լինի ՄԻԱՎ վարակից՝ hակառետրովիրուսային դեղամիջոցների և B3 վիտամինի ագրեսիվ համակցության օգնությամբ։ Այս մասին հայտնում է Science գիտական ամսագիրը։

Բուժման կուրսի արդյունքում պացիենտի մոտ վիրուսային մասնիկները նվազել են, իսկ 2019-ի մարտից նրա արյան մեջ ՄԻԱՎ այլևս չի հայտնաբերվել։ Սովորաբար մարդկանց մեծ մասի մոտ բուժման կուրսն ավարտելուց հետոմի քանի շաբաթվա մեջ այն վարակը վերադառնում է։

Բուժվելու վերջնական փաստը պարզ կդառնա տղամարդու ավիշ հանգույցները և աղիքները հետազոտելուց հետո։

Մինչ այս ՄԻԱՎ-ից բուժման երկու դեպքի մասին էր հայտնի, այդ ժամանակ կիրառվել էր ողնուղեղի փոխպատվաստումը։ Այն կատարվել էր հակաքաղցկեղային բուժման շրջանակում, իսկ ձերբազատումը ՄԻԱՎ վարակից դիտվել էր որպես կողմնակի ազդեցություն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---