10 երկիր չի հայտնել Covid-19-ի դեպքեր հայտնաբերելու մասին

10 երկիր չի հայտնել Covid-19-ի դեպքեր հայտնաբերելու մասին

PanARMENIAN.Net - 2020-ի մարտին, երբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների հայտնի թիվը 121,000 էր, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի պանդեմիա հայտարարեց։ Ներկայում՝ հուլիսի 8-ի դրությամբ, Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների համաձայն՝ վարակվածների թիվը հասել է 11․8 մլն-ի։

Աշխարհում կորանավիրուսով վարակվելու դեպքերի հայտնաբերման մասին հայտարարել է 188 երկիր։ Ամենից շատ վարակվածները ԱՄՆ-ում են (մոտ 3 մլն), Բրազիլիայում (1․7 մլն), Հնդկաստանում (742 հազար), Ռուսաստանում (մոտ 700 հազար)։

Կորոնավիրուսով վարակվածների մասին չի հայտնել 10 երկիր՝ Կիրիբաթին, Մարշալյան կղզիները, Միկրոնեզիան, Նաուրուն, Հյուսիսային կորեան, Սողոմոնյան Կղզիները, Տոնգան, Թուրքմենստանը, Տուվալուն, Վանուատուն, հայտնում է Al Jazeera-ն։ h

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---