Սերբիայում ցույցերի ֆոնին կարող են վերանայել պարետային ժամ սահմանելու որոշումը

Սերբիայում ցույցերի ֆոնին կարող են վերանայել պարետային ժամ սահմանելու որոշումը

PanARMENIAN.Net - Սերբիայում չդադարող բողոքի ցույցերի ֆոնին երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ կառավարությունը մտադիր է վերանայել երկրում երկրորդ անգամ պարետային ժամ հայտարարելու մասին որոշումը, գրում է Deutsche Welle-ն։

Պարետային ժամը Սերբիայում չեղարկվել էր հունիսի սկզբին՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։

Բելգրադում զանգվածային ցույցերի մասնակիցները, որոնք դժգոհ են կառավարության հակաճգնաժամային քաղաքականությունից, շարունակում են պահանջել Վուչիչի հրաժարականը պետության ղեկավարի պաշտոնից։ Նրանք դժգոհ են երկրում տիրող համաճարակային իրավիճակից և կորոնավիրուսի տարածմանը հակազդելու կառավարության գործողություններից։ Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, ցուցարարները քարեր են նետել իրավապահների ուղղությամբ։

Հարձակումներ են եղել լրագրողների վրա։ Նովի Սադում վնասել են օպերատորի ձեռքը և կոտրել տեսախցիկը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Հուլիսի 8-ին Սերբիայի մի շարք քաղաքներում հակառավարական բողոքի ցույցերի ընթացքում ցուցարարները պահանջել են իրական տվյալներ ներկայացնել կորոնավիրուսից զոհերի մասին և քննադատել ազգային հեռուստառադիոծառայության քաղաքականությունը, որը, ըստ ցուցարարների, անաչառ չի լուսաբանում իրենց գործողությունները։

Photo. Reuters
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---