Լիտվայում արգելվել է RT-ի հեռարձակումը Կիսելյովի հետ կապի պատճառով![]() 9 հուլիսի 2020 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Լիտվական ռադիոյի և հեռուստատեսության խորհուրդն արգելել է ռուսական RT հեռուստաալիքի հեռարձակումն իր երկրում Դմիտրի Կիսելյովի հետ կապի պատճառով, որը գտնվում է Եվրամիության պատժամիջոցների տակ, փոխանցում է «Ինտերֆաքսը»։ Ռուսաստանցի մի շարք լրագրողների, այդ թվում նաև «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի դեմ ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառում, նա իրավունք չունի մուտք գործել միության տարածք։ Խորհրդի ղեկավար Մանթաս Մարտիշյուսի խոսքով՝ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուն պես, այսինքն՝ հուլիսի 9-ից։ Մարտիշյուսը նշել է, որ հեռարձակման դադարեցման որոշումը կայացվել է Կիսելյովի դեմ պատժամիջոցների պատճառով, այլ ոչ կանոնների խախտման։ Նշվում է, որ այդ պատճառով էլ RT-ի ներկայացուցիչները չեն մասնակցել քննարկմանը։ Մարտիշյուսը կասկած չունի, որ որոշումը բողոքարկվելու է։ Ռուսական RT ալիքը, որը նախկինում Russia Today էր կոչվում, ավելի վաղ արգելվել է նաև Լատվիայի էլեկտրոնային լրատվամիջոցների ազգային խորհրդի կողմից։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |